Թրամփը որոշել է ստորագրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաստաթուղթը. Փենս
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ստորագրել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մասին փաստաթուղթը, «այդ որոշումը շուտով օրենսդրական տեսք կստանա»: Այդ մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման օգտին, դա հնարավոր է այն դեպքում, եթե Ռուսաստանը հրաժարվի ապակառուցողական գործողություններից»,-նշել է նա: Փենսը պնդել է, որ «ԱՄՆ-ը լավ հարաբերություններ եւ երկխոսություն է ցանկանում ՌԴ-ի հետ»:
ԱՄՆ-ի Կոնգրեսն անցյալ շաբաթ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցների ռեժիմի հետագա խստացում: Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը մտադիր է ստորագրել սույն փաստաթութը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: