Բաժիններ՝

Կյանքի 90-րդ տարում մահացել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժաննա Մորոն

Հուլիսի 31-ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կինոդերասնուհի Ժաննա Մորոն: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դերասանուհու ներկայացուցչին:

Դերասանուհու մահվան պատճառները չեն ճշտվում: Մորոյի մահվան կապակցությամբ արդեն ցավակցություններ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ժաննա Մորոն ծնվել է 1928 թվականի հունվարի 23-ին Փարիզում: Պրոֆեսիոնալ կրթությունն ստացել է Դրամատիկական արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում, եւ 1947 թվականին առաջնաելույթն է ունեցել Ավինյոնի փառատոնի բեմահարթակներում:

Նույն թվականին ընդունվել է Փարիզի Կոմեդի Ֆրանսեզ հնագույն թատրոնի թատերախումբ՝ 19 տարեկանում դառնալով բազմադարյան պատմությամբ պատմական թատրոնի ամենաերիտասարդ դերասանուհին, սակայն արդեն մի քանի տարի անց որոշել է հեռնալ թատրոնից: Կինոյում Մորոյի դեբյուտն սկսվել է1949 թվականին, նկարահանվել է «Վերջին սերը» (Dernier Amour) դետեկտիվ ֆիլմում:

Նրան իսկական փառք բերեցին դերեը Լուի Մալի «Վերելակ դեպի Էշաֆոտ» (Ascenseur pour l՚chafaud, 1957) եւ «Սիրահարները» (Les Amants, 1958) ֆիլմերում, որոնցից հետո նա դարձել է ամենապահանջված դերասանուհիներից մեկը ֆրանսիական եւ եվրոպական կինեմատոգրաֆում: Մասնավորապես, նա նկարահանվել է կինեմատոգրաֆի այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Միքելանջելո Անտոնիոնին, Լուիս Բունյուելը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ֆրանսուա Օզոնը:

Իր կարիեարայի ընթացքում Ժաննա Մորոն մի քանի տասնյակ դերեր է խաղացել կինոբեմադրություններում եւ հեռուստաֆիլմերում՝ դառնալով ֆրանսիական կինեմատորգաֆի կուռքերից մեկը: Մորոյի տաղանդը նշվել է բազմաթիվ պարգեւներով, ներառյալ Կաննի, Վենետիկի եւ Բեռլինի կինոփառատոների մրցանակները, «Սեզար» ֆրանսիական գլխավոր կինոմրցանակը, ինչպես նանեւ «Օսկար» համաշխարհային կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս