![](/banners/BeFunky-design.jpg)
Պենտագոնը մտահոգված է Թուրքիայի կողմից C-400 համակարգերի հնարավոր ձեռքբերմամբ
![](https://168.am/wp-content/uploads/2015/11/Pentagon.png)
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր ձեռքբերման առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այդ համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի սպառազինությունների հետ:
«Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ին միշտ հետաքրքրում է, թե իր դաշնակիցները ինչ սպառազինություն են գնում, և այս առումով, մենք, իհարկե, աշխատում ենք Թուրքիայի հետ»,- նշել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը: