Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ թիրшխներին մինչև թշնամnւ լիակատար հանձնվելը. Իրանի ԱԱԽ քարտուղար

Իրանը հայտարարել է, որ կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ թիրախներին մինչև «թշնամու լիակատար հանձնվելը»։

Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական, ենթակառուցվածքային և ֆինանսական թիրախների դեմ հարվածները կշարունակվեն մինչև թշնամու լիակատար հանձնվելը, հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Մոհամմադ Բաղեր Զուլքադրը։

«Տարածաշրջանում ծխի յուրաքանչյուր սյուն խորհրդանշում է ԱՄՆ ռազմական, անվտանգության կամ ֆինանսական կենտրոնի պարտությունը», – IRNA-ն մեջբերել է ԱԱԽ ղեկավարի խոսքերը։

Զուլքադրը ընդգծել է, որ իրանական ուժերի կողմից շարունակական և թիրախային հարվածները «ապստամբ իրանցի ժողովրդի զայրույթի մարմնացումն են» և կշարունակվեն ի պատասխան Մինաբում, Լամերդայում և այլ քաղաքներում քաղաքացիական անձանց մահվան դեպքերի՝ մինչև թշնամու լիակատար հանձնվելը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031