Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Մերձբալթիկայի երկրները պատրաստ են ընդլայնելու անվտանգության գծով համագործակցությունը

ԱՄՆ-ը եւ Մերձբալթիկայի երկրները պատրաստ են ընդլայնելու ռազմավարական համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այս մասին լրագրողներին հայտնել է Լատվիայի նախագահ Ռայմոնդաս Վեյոնիսը՝ ամփոփելով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահների հանդպման արդյունքները:

«ԱՄՆ-ը եւ Մերձբալթիկայի երկրները պատրաստ են ընդլայնելու ռազմավարական գործընկերությունն անվտանգության ոլորտում: Այսօր մենք քննարկեցինք Մերձբալթիկայի երկրների համագործակցության ամրապնդման ուղիները հակաօդային պաշտպանության, հիբրիդային սպառնալիքների եւ տեղեկատվական միջավայրում սպառնալիքների կանխման բնագավառում»,- մեջբերում է անում Վեյոնիսի խոսքից նրա մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը կողմերը նաեւ քննարկել են տնտեսական համագործակցության հացեր: Վեյոնիսը ողջունել է ԱՄՆ-ի պատարաստակամությունն սկսելու հեղուկացված բնական գազի արտահանումը Մերձբալթիկայի եւ Եվրոպայի երկրներ, ինչը կամրապանդի Էներգետիկական անվտանգությունը եւ կբազմատեսակացնի էներգիայի մատակարարումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս