Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացել են նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում

Այսօր` հուլիսի 25–ին, երկրաշարժ է գրանցվել Վրաստանում, ցնցումները զգացել են նաև ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Սույն թվականի Հուլիսի 25-ին` տեղական ժամանակով ժամը 17։16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։16-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44․13⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.2 մագնիտուդով երկրաշարժ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Հաղորդվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031