Ռուսաստանը կերկարաձգի բենզինի արտահանման արգելքը
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև 2026 թվականի վերջը, հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Բենզինի արտահանման արգելքի վերաբերյալ մենք նաև որոշում ենք կայացրել շտաբում՝ երկարաձգել այն ինչպես արտադրողների, այնպես էլ ոչ արտադրողների համար», — ասել է նա՝ հավելելով, որ միևնույն ժամանակ դիզվառելիքի արտահանման արգելքը կչեղարկվի «շուկայի վերականգնման չափով», որպեսզի նավթավերամշակման գործարանները դժվարությունների չբախվեն գերհագեցածության և վերամշակման ծավալների նվազման պատճառով։
Նովակն ընդգծել է, որ այն բանից հետո, երբ ներքին շուկան կապահովվի, Ռուսաստանի համար կարևոր կլինի դիզելային վառելիքն արտահանել՝ իր գործարանների ամբողջական բեռնվածությունն ապահովելու համար։
Ավելի վաղ Նովակն ասել էր, որ այս ամռանը Ռուսաստանում վառելիքի մատակարարումների խափանումներ են առաջանում՝ պայմանավորված լոգիստիկայի փոփոխություններով։ Իրավիճակը բարելավելու համար կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել, այդ թվում՝ արգելել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը։ Ներկայում վառելիքի արտահանման արգելքը սահմանված է մինչև հուլիսի 31-ը։

