Բաժիններ՝

Փենսը Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը պաշտպանելու մասին

Այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրիմփի վարչակազմը պաշտպանում է այն հայտարարությունը, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Մենք Թրամփի հետ պաշտպանում ենք Բուխարեստի գագաթնաժողովի ուղերձն առ այն, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Վրաստանի ժողովուրդը սրընթաց կերպով շարժվում է այդ ուղղությամբ»,- հայտարարել է Փենսը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Փոխնախագահը եւս մեկ անգամ նշել է, որ իր հետ բերել է Թրամփի ուղերձը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Մենք ձեզ հետ ենք, ԱՄՆ-ը միշտ կաջակցի Վրաստանին», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031