Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի աստղանավորդ Ռիչարդ Գորդոնը

88 տարեկան հասակում մահացել է ամերիկացի աստղանավորդ Ռիչարդ Գորդոնը, որը 1969 թվականին ղեկավարում էր Appolo 12-ի հրամանատարական մոդուլը: Այդ մասին իր կայքում հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA):

«NASA-ի նախկին աստղանավորդ Ռիչարդ Գորդոնը՝ Appolo 12-ի՝ Լուսնէջքի երկրորդ առաքելության հրամանատարական մոդուլի օդաչուն, մահացել է 2017 թվականի նոյեմբերի 6-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

1963-ից մինչեւ 1972 թվականն աստղանավորդի իր կարիերայի ընթացքում Գորդոնը Gemihi 11 եւ Appolo 12-ի առաքելությունների կազմում երկու թռիչք է իրականացրել Երկրագնդի սահմաններից դուրս եւ ընդհանուր առմամբ տիեզերքում մնացել է 316 ժամ, երկու անգամ դուրս է եկել բաց տիեզերք:

Լուսնի վրա ԱՄՆ-ի իրականացրած երկրորդ վայրԷջքի ընթացքում Գորդոնը գտնվում էր ուղծրում՝ կառավարելով Yankee Clipper հրամանատարական մոդուլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930