Էր Ռիադը սխալվում է՝ ԱՄՆ-ին և Իսրայելին՝ բարեկամ, իսկ Իրանին թշնամի համարելով. Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության՝ նոյեմբերի 8-ի նիստում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ռազմավարական սխալ է կատարում՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին համարելով բարեկամ, իսկ Իրանին՝ թշնամի: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Դուք սխալ եք գործում, եթե կարծում եք, որ Իրանը ձեր բարեկամը չէ, իսկ ԱՄՆ-ը եւ «սիոնիստական ռեժիմը» (Իսրայելը) ձեր բարեկամներն են: Նման մտայնությունը ռազմավարական սխալ է եւ վրիպում»,-հայտարարել է Ռոուհանին՝ խոսելով Սաուդյան Արաբիայի մասին:
Բացի այդ, նախագահը նշել է, թե չի հասկանում՝ ինչու է Սաուդյան Արաբիան «թշնամաբար վերաբերվում Եմենի ժողովրդին եւ «շարունակաբար ռմբակոծում հարեւանությամբ ապրող ազգին»: «Եմենի ժողովուրդն ինչպե՞ս կարող է հակազդել իր երկրի՝ նման քանակությամբ ռմբակոծումներին: Դուք թույլ չեք տալիս ՄԱԿ-ից դեղորայք, սնունդ եւ օգնություն ուղարկել եմենցիներին. միթե դուք ճիշտ, խելամտորեն եւ իսլամաբար եք վարվում»,-հավելել է Իրանի նախագահը:
Ռոուհանին ասել է, թե ինքը հուսով է, որ «տարածաշրջանի մի քանի երկրների ղեկավարներ նույնպես կհասկանան միասնության ճանապարհի եւ տարածաշրջանի ժողովուրդների մերձեցման հրատապությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: