
Դքսուհի Քեյթը հասարակության մեջ հայտնվել է եռամյա վաղեմության շրջազգեստով

Քեմբրիջի դքսուհի Քեյթը հասարակության մեջ հայտնվել է եռամյա վաղեմության երեկոյան շրջազգեստով: Այդ մասին հայտնել է The Telegraph-ը:
Արքայազն Ուիլյամի կինը Anna Freud National Centre for Children and Families-ի կազմակերպած բարեգործական հանդիսավոր ընդունելությանը ժամանել է մոդելագործ Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի՝ ժանյակավոր թեւքերով փակ երեկոյան շրջազգեստով, որով նա արդեն հանրությանը ներկայացել էր 2014 թվականին: