
Ռուսաստանը դարձել է վրացական գինու գլխավոր գնորդը

2017 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Վրաստանն արտահանել է 61 մլն շիշ գինի, որոնցից 38,4 միլիոնը՝ Ռուսաստան: Այդ մասին հայտնել է «Sputnik Վրաստան»-ը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալությունը:
Ընդ որում՝ արտահանված արտադրանքի արժեքը կազմել է 134,6 մլն դոլար, ինչը 52 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանն առաջին տեղում է վրացական գինու գնորդ-երկրների շարքում: Այդ երկիր արտահանման աճը կազմել է 87 տոկոս::
Երկրորդ հորիզոնականում Ուկրաինան է, ուր ուղարկվել է ավելի քան 6,2 մլն շիշ գինի: Երրորդ տեղն զբաղեցրել է Չինաստանը, որը ներկրել է ավելի քան 6 մլն շիշ գինի: