Նոր Զելանդիայի վարչապետի կատուն ավտովթարի զոհ է դարձել
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի կատուն սատկել է ավտոմոբիլի անիվների տակ: Այդ մասին հայտնել է The Guardian-ը: Ինչպես պատմել է քաղաքական գործչի ներկայացուցիչը, Արդեռնի՝ Փադլզ անունով կատվին վրաերթի են ենթարկել Օքլենդում՝ վարչապետի տնից ոչ հեռու «Բոլոր նրանք, ովքեր երբեւէ սիրելի կենդանի են կորցրել, հասկանում են, թե այժմ որքան տխուր ենք մենք»,- գրել է Նոր Զելանդիայի վարչապետը Facebook-ում:
Երկրի բնակիչներն արագորեն սիրեցին անցյալ ամսին իշխանության գլուխ անցած Արդեռնի կատվին: Փադլզին, ինչպես նշում է հրատարակությունը, նույնիսկ կատակով «Նոր Զելանդիայի առաջին կատու» էին կոչում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: