Սոմալիի իշխանությունները հայտարարել են «Աշ-Շաբաբ» խմբավորումը ջախջախելու մասին
Սոմալիի կառավարությունը հայտարարել է «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին: «Մենք ռազմական հաղթանակ ենք տարել «Աշ-Շաբաբ»-ի նկատմամբ, մոտ ժամանակներս զինյալները վերջնականապես կջախջախվեն»,-հայտարարել է Սոմալիի տեղեկատվության նախարար Աբդիռահման Օմար Օսմանը, տեղեկացնում է BBC-ին:
Ավելի վաղ Աֆրիկյան միությունը (աֆրիկյան պետությունների քաղաքական-տնտեսական միավորում) հայտարարել է, որ ձեռնամուխ է լինում այս երկրից իր խաղաղապահ զորակազմի աստիճանական դուրսբերմանը, որը պլանավորում է ավարտել երկու տարվա ընթացքում:
Հազար զինծառայողներից բաղկացած առաջին խումբը Սոմալիից կհեռանա մինչեւ ընթացիկ տարվա վերջը: «Աշ-Շաբաբ» («Մոջահեդների երիտասարդական շարժում») արմատական իսլամիստական խմբավորումը ստեղծվել Է 2004 թվականին Սոմալիում, ավելի ուշ հավատարմության երդում է տվել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը:
Ժամանակին «Աշ-Շաբաբը» վերահսկում էր Սոմալիի տարածքի զգալի մասը, բայց այնուհետեւ մի շարք խոշոր պարտություններ կրեց կառավարական բանակի եւ նրան օգնության եկած աֆրիկյան այլ պետություններին զորքերից: 2007 թվականին աֆրիկյան միությունը խաղաղապահ զորակազմ է տեղաբաշխել Սոմալիում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: