
2015 թվականի մարտից Եմենում սպանվել ու վիրավորվել են 14 հազարից ավելի խաղաղ բնակիչներ. ՄԱԿ

2015 թվականի մարտից ավելի քան 14 հազար խաղաղ բնակիչներ են սպանվել կամ վիրավորվել Եմենում ծավալված զինված հակամարտության հետեւանքով: Այս տվյալները նոյեմբերի 7-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը:
«Սպանվածների եւ վիրավորների թիվը քաղաքացիական անձանց շրջանում 2015 թվականի մարտից ի վեր հասել է 14 հազար 168-ի, ներառյալ 5 հազար 295 սպանված եւ 8 հազար 873 վիրավոր»,-ասել է նա: Այս տեղեկություններն ստուգված են ՄԻԳԿՎ-ի եմենյան է», ենթադրել է Քոլվիլը:
Ինչ վերաբերում է Եմենի շրջափակմանը, որը սահմանվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից, պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ՄԻԳԿՎ-ում «խիստ անհանգստացած են այն բանից, որ այդ որոշումը կարող է «բացասաբար ազդել անմեղ քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելու վրա»: ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ 20 մլն եմենցիներ՝ երկրի բնակչության մոտավորապես 70 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին փախստականների թիվը գերազանցում է 3 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: