
ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

Ռուսաստանի Դաշնության խորհուրդն իր նոյեմբերի 8-ի նիստում վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին:
Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ծանուցումներ ստացվեն մասնակից բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղախստան, Ղրղզստան) կողմից պայմանագրի վավերացման վերաբերյալ: Սպասվում է, որ դա տեղի կունենա 2018 թվականի հունվարի սկզբին: