Բրիտանացի նախարարը Թերեզա Մեյից գաղտնի հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետի հետ
Մեծ Բրիտանայի միջազգային զարգացման հարցերի նախարար Փրիթի Փաթելն ընդհատել էիր ուղեւորությունը Ուգանդա եւ վարչապետ Թերեզա Մեյի պահանջով շտապ վերադառնում է Միացյալ Թագավորություն:
Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Երկու օր առաջ Փաթելը ներողություն էր խնդրել այն բանի համար, որ խախտել է նախարարական վարքականոնը. օգոստոսին ընտանիքի հետ 13-օրյա հանգստի մեկնելով Իսրայել, նա 12 հանդիպում է անցկացրել այս երկրի պաշտոնատար անձանց հետ՝ այդ մասին չտեղեկացնելով ո՛չ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությանը, ո՛չ վարչապետին եւ, համապատասխանաբար, նրանցից չստանալով նման շփումների անհրաժեշտ թույլտվություն:
Այն մարդկանց թվում, որոնց հետ հանդիպել է Փաթելը, եղել է նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Նախօրյակին Փաթելը չի ներկայացել Համայնքների պալատի նիստին, որտեղ քննարկվել է նրա արարքի հարցը՝ նախընտրելով նախապես պլանավորված ուղեւորության մեկնել Աֆրիկա: Ինչպես կարծում է BBC-ի քաղաքական մեկնաբան Լորա Կյունսբերգը, այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունը տեղեկատվություն ստացավ իսրայելացիների հետ նախարարի հանդիպումների մասին, բանն, ամենայն հավանականությամբ, կավարտվի նրանով, որ Փաթելը կզրկվի իր պաշտոնից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: