«ԵԱՏՀ-ի խնդիրը ոչ միայն խախտումների բացահայտումն է, այլեւ դրանց կանխարգելումը, այն դրության վերականգնումը, որը կլիներ շուկայում, եթե այն գործեր մրցակցության պայմաններում,- ընդգծել է Մարատ Քուսայինովը:- Գլոբալ շուկաներում նման աշխատանքի օրինակ է այն, որ հաջողվել Է ռոումինգում բջջային կապի օպերատորների ծառայությունների գները նվազեցնել 5-14 անգամ»:
Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից:
Հայաստանը գնահատում է այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Այս մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել խաղաղ գործընթացի առաջ մղմանը միտված համաձայնությունները, թեպետ դրանց կարևորությունն ընդգծվել է տարբեր հանդիպումների ժամանակ: Այս մասին խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Միավորված ազգերի կազմակերպության Հակաահաբեկչական կոմիտեում համոզված են, որ ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոութբուքերի եւ պլանշետների մեջ քողարկված պայթուցիկ սարքերի օգտագործումը փաստորեն անխուսափելի է, եւ դա սոսկ ժամանակի հարց է, տեղեկացնում է BBC-ին:
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլատրում է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին:
ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:
Հունաստանի խորհրդարանը քվեարկել է խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթի օգտին, որոնց ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերը «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ուղարկել է Կորեական թերակղզի ի լրումն արդեն այնտեղ գտնվող «Կարլ Վինսոն» ռազմանավի:
Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը ոստիկաններին պատմել է, թե «ձայներ էր լսում» եւ կարծում էր՝ կմեռնի:
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 12590.06 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 5289.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 7436.42 կետ, ռուսական MICEX ինդեքսը նվազել է 1.34%-ով և կազմել 1967.66 կետ, իսկ RTSI ինդեքսը նվազել է 2.41%-ով և կազմել 1076.80 կետ:
Նկատելի է, որ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում է գործադրվում այդ հարցում: Իր հերթին, Բաքուն փորձում է փոխել այս նոր օրակարգը, եւ դրա առաջին փորձը փետրվարին էր, երբ Ադրբեջանը փորձեց վերականգնել «պատերազմի իրավունքը»: Սակայն Ադրբեջանը ռազմական ծանր ու անսպասելի հարված ստացավ, քանի որ պարզ դարձավ, որ հայկական կողմում արդեն իսկ տեղակայված են գերժամանակակից «հետաքննության» սարքավորումներ:
«Մայիսի 16-ից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Բաքվում 8 տարով ազատազրկված Մարատ Ուելդանով-Գալուստյանի իրավունքների և շահերի ամբողջական պաշտպանությունն ապահովելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ հայտարարությամբ դիմել է Եվրամիությանը:
Եգիպտոսի կառավարությունը ձեռնամուխ է լինում ծնելիության նկատմամբ հսկողության ծրագրի ուսումնասիրմանը:
Ռուսաստանը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար:
Այս նախադրյալները հուշում են, որ Թուրքայից դուրս եւս Էրդողանի քաղաքականությանը դեմ արտահայտվելու «համարձակություն» ունեցողները բռնության պիտի ենթարկվեն այնպես, ինչպես բռնության են ենթարկվում Թուրքիայում։
Ֆրանսիացիները երկրի նոր նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա վարչապետ Էդուար Ֆիլիպին ավելի քիչ են վստահում, քան նրանց նախորդներին նախագահական մանդատի համապատասխան ժամանակաշրջանում:
««Լավրովի պլան» չկա, դա ապատեղեկատվություն է։ Ընթանում է լրատվական պատերազմ, տեսնում եք՝ Ադրբեջանի նախարարն ինչ է ասում, նա ասում է, որ նման տարբերակը հնարավոր է»։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ կերպով արձագանքել է Ռուսաստանում գործող «Ադրբեջանցիների համառուսական կոնգրես» հասարակական կազմակերպության արգելման ՌԴ Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին:
Ավտոարշավորդ Formula 1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի կնոջը շանտաժի են ենթարկում:
Նիդեռլանդների Վիլեմ Ալեքսանդր թագավորը խոստովանել է, որ կանոնավոր կերպով օդաչու է աշխատում մարդատար ավիագծերում՝ ըստ որում դա արել է գաղտնաբար, տեղեկացնում BBC-ին:
Աշխարհում շուրջ 250 միլիոն մարդ թմրանյութեր է գործածում թեկուզեւ տարեկան մեկ անգամ, նրանց թվում 30 միլիոնը մշտական թմրամոլներ են:
Ֆրանսիացիների ավելի քան 60 տոկոսը հայտարարել է, որ գոհ է հանրապետության կառավարության նոր կազմից, որը ձեւավորվել է մայիսի 15-ին վարչապետ նշանակված Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Բրյուսելի հետ համաձայնագրի ձախողումը մռայլ հեռանկար էենթադրում Միացյալ Թագավորության համար:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Facebookին տուգանել է 2014 թվականին WhatsApp մեսենջերի գնման պայմանների վերաբերյալ կանխահայտ սուտ տեղեկատվություն ներկայացնելու համար:
Այսօր ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 18-ին կայացած առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առաջիկա անձնական շփումների հնարավորությունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության հետաքննության համար հատուկ դատախազի նշանակումը որակել է «վհուկների որսի» դրսեւորում։