«Չեմ ուզում քննարկել սցենար «բ»-ն». Դեկտեմբերի 1-ին կհրավիրվեն ԱԺ լսումներ` ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ

Դեկտեմբերի 1-ին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ` Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի շուրջ: Այս մասին այսօր որոշում կայացվեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: Լսումները նախաձեռնվել են Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ այս պահի դրությամբ քաղաքական, իրավական, բարոյական բոլոր հիմքերը կան՝ նման որոշում կայացնելու և թարմ հետքերով քննարկելու փաստաթղթի ստորագրումը, ավելին` այս որոշումը որոշ վերլուծական շրջանակներ կարող են դիտարկել՝ որպես հերթական քաղաքական ուղերձ, որ հայկական կողմը որևէ խնդիր չունի ստորագրելու, նաև եվրոպական գործընկերները նույնպես նման խնդիրներ չեն ունենա:

«Մեր լսումներն ունենալու են բովանդակային կարևորություն, և վստահ եմ, որ այդ փաստաթղթի հանրայնացման օրակարգն առաջին լսումներով չի սահմանափակվելու»,- ասաց Ա.Աշոտյանը:

Ըստ նրա` ՀՀ ԱԳՆ աշխատակազմը, Բրյուսելում ՀՀ դեսպանատունը շարունակում են աշխատանքները, եվրոպական կողմն էլ ակտիվ աշխատում է. «Չեմ ուզում քննարկել սցենար «բ»-ն: Կարծում եմ՝ չեղարկման որոշման կարիք չի լինի»:

Լսումներին կհրավիրվեն Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, փորձագիտական և հասարակական հատվածի ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930