Բաժիններ՝

Գերմանիայի Սահմանադրական դատարանը թույլատրեց «երրորդ սեռ» գրանցել ԶԱԳՍ-երում

Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը թույլատրել է «երրորդ սեռ» նշել քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում (ԶԱԳՍ): Այդ մասին հաղորդվում է դատարանի կայքում զետեղված որոշման մեջ:

«Անձի ընդհանուր իրավունքը նաեւ պաշտպանում էնրանց սեռական նույնականությունը, ովքեր երկար ժամամանակ չեն կարողանում իրենց դասել ո՛չ արական, ո՛չ էլ իգական սեռին»,- ասված է դատարանի վճռում: Նոր օրենսդրական նորմաները պետք է ստեղծվեն մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս