Բաժիններ՝

ԱՄՆ-ը ավելի քան 100 մլն դոլար կհատկացնի Վրաստանի պաշտպանության ուժեղացմանը

ԱՄՆ-ը մտադիր է ավելի քան 100 մլն դոլար հատկացնել Վրաստանի պաշտպանական հնարավորությունների մեծացմանը: Այդ մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:

Նա հանդիպում է անցկացրել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլիի հետ Վաշինգտոն իր առաջիկա այցի կապակցությամբ: Այցի ընթացքում Իզորիան հանդիպում կունենա ԱՄՆ-ի իր պաշտոնակից Ջեյմս Մեթիսի, ինչպես նաեւ Սպիտակ տան եւ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ, ասված է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ցանկանում եմ ասել, որ այս եւ հաջորդ տարի Միացյալ Նահանգները ավելի քան 100 մլն դոլար կծախսի պաշտպանության բարեփոխման վրա, ինչն էլ ավելի կուժեղացնի մեր պաշտպանական հնարավորությունները եւ շատ բարձր աստիճանի կհասցնի ռազմավարական համագործակցությունը մեր երկու երկրների միջեւ»,- ասել է Իզորիան:

Քելլին, իր հերթին, նշել է, որ 2018 թվականի գարնանից Վրաստանում մեկնարկում է պաշտպանական պատրաստության ծրագիրը, որը եւս իրականացվելու է ԱՄՆ-ի աջակցությամբ: Վրացի եւ ամերիկացի զինվորականների մասնակցությամբ նախապատրաստական վարժանքները կայացել են հոկտեմբերի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930