
«Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպմանը». Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, գրաֆիկները համաձայնեցվում են: Այդ մասին նոյեմբերի 8-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք լսել ենք Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ նա պլանավորում է նման հանդիպում անցկացնել նախագահ Պուտինի հետ, նախագահ Պուտինը պատրաստ է դրան: Ամերիկացիները գիտեն դրա մասին»,- ասել է Լավրովը եւ հավելել, որ համապատասխան ծառայությունները շփման մեջ են, եւ երբ ղեկավարների գրաֆիկները վերջնականապես համաձայնեցվեն, այդ մասին հկատնվի: