Բաժիններ՝

Սաուդյան արքայազներից տրիլիոն դոլար կբռնագրավեն թագավորության ֆինանսները կարգի բերելու համար

Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր է մինչեւ 800 մլրդ դոլար բռնագրավել կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազներից ու պաշտոնյաներից: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Կասկածյալների ակտիվների զգալի մասը գտնվում է արտասահմանում, ինչը դժվարացնում է փողերը երկիր վերադարձնելու փորձերը: Բայց այդ գումարի նույնիսկ մի բաժինը կարող է կարգի բերել Սաուդյան Արաբիայի ֆինանսները: Նավթի ցածր գների տեւական ժամանակաշրջանը կառավարությանը հարկադրել է փոխառություններ վերցնել միջազգային շուկայում, ինչպես նաեւ օգտագործել պահուստային ֆոնդերի միջոցները, նշում է The Wall Street Journal-ը:

Ներկայում ձերբակալված են 60-ից ավելի արքայազներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ, բայց դա միայն ընդգրկուն հակակոռուպցիոն արշավի սկիզբն է, հայտնել է հրատարակության զրուցակիցը: Թագավորության կենտրոնական բանկն արդեն սառեցրել է «հետաքրքրություն ներկայացնող» քաղաքացիների հաշիվները: Նոյեմբերի 5-ին թագավորությունում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են 11 արքայազն եւ մի քանի տասնյակ գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս