Բաժիններ՝

Թրամփի նախագահությունը բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության վրա. փորձագետներ

Դոնալդ Թրամփի նախագահությունը բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության աճի տեմպերի վրա: Դա հետեւում է IFO տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի հարցումից:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց մեկ տարի անց միջազգային տնտեսության գծով փորձագետներն այն կարծիք են հայտնում, որ նա բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության վրա: Այս կարծիքին են հանգել IFO-ի հարցման մասնակիցների 73,9 տոկոսը, որի մասնակիցներ են դարձել 120 երկրների 929 փորձագետներ»,-ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարցվածների ավելի քան կեսը (57,6 տոկոսը) կարծում է, որ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը բացասաբար է ազդում ամերիկյան տնտեսության վրա: Նրանք գտնում են, որ Թրամփի նախագահությունը բացասաբար է ազդել սոցիալական արդարության ոլորտի եւ կլիմայի պաշտպանության վրա: Կանադայի եւ Մեքսիկայի, ինչպես նաեւ Իռլանդիայի փորձագետները պնդում են, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը «հատկապես վատ ազդեցություն է գործում իրենց երկրների վրա», նշվում է հարցման արդյունքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս