Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների քննարկման հիմնական թեմաները եղել են ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:
«Սա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի համար առաջնային խնդիր է, որովհետև կա ԻԼԻՊ, ու կա շատ լուրջ վտանգ այս տարածաշրջանում՝ իսլամական ֆունդամենտալիզմի առաջախաղացման: Ռուսաստանի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ պայմանավորված են նաև այս հարցով: Ռուսաստանն Ալիևի հետ «մուկն ու կատու» է խաղում, որովհետև եթե Ալիևը գնա, այնտեղ կարող է հաստատվել իսլամական ֆունդամենտալիստական պետություն: Դա նաև վտանգ է ներկայացնում մեզ համար»,- նշեց դեսպանը՝ շեշտելով՝ պարադոքսն այն է, որ, եթե Ռուսաստանը որոշում է Ադրբեջանի հետ պայքարել ահաբեկչության դեմ, հարց է ծագում` ո՞վ է լինելու պայքարող կողմը, եթե Ադրբեջանը ահաբեկչական պետություն է:
Բեռլինն ու Մոսկվան պետք է պահպանեն երկխոսությունն ու կենտրոնանան որոշումների ձեռքբերման վրա, ընդ որում, Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայություն չկա, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ռուսաստանի Կասպյան նավատորմի նավերը ծով են դուրս եկել` մասնակցելու ուսումնական մարտի, ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրավառությունը իրականացվել է ավտոմեքենայից, և ամբոխը այն ընկալել է որպես պայթյուն:
Ո՞վ ի՞նչ է ստանալու և ո՞վ ի՞նչ է հանձնելու ռուս-ադրբեջանական այս աննախադեպ մերձեցման արդյունքում, որն ուղեկցվում է ռուս-թուրքական վերամերձեցված հարաբերություններով։ Այս և բազմաթիվ հարցերի պատասխաններ Հայաստանում որևէ մեկը չի տալիս։
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությունը:
ԱՄՆ-ի հարավային Լուիզիանա նահանգում նվազագույնը 3 մարդ է զոհվել, հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները ջրհեղեղի հետևանքով, հայտնում է BBC-ն:
«Ռուսաստանը կանցնի ճանապարհի իր մասը և Լուգանսկին և Դոնեցկին կտրամադրի կառուցողական երկխոսության»,- ասել է Լավրովը` ելույթ ունենալով Ուրալի դաշնային համալսարանի ուսանողների առաջ:
Շուրջ չորս տասնյակ մարդ վնասվածքներ Է ստացել Ֆրանսիայի Ժուան լը Պեն քաղաքում խուճապի պատճառով ծայր առած հրմշտոցի ընթացքլում: Այս մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
«Հյուսիսային հոսք» նախագիծը կնպասի գազամատակարարումների դիվերսիֆիկացմանը, իր ներդրումը կունենա կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի իրականացմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նյու Յորքի եւ հարեւան Նյու Ջերսիի նահանգի օդային ու ծովային նավահանգիստների վարչությունը հայտնել է, որ օգոստոսի 14-ին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում կրակոցներ չեն եղել: Ոչ ոք չի տուժել:
«Այն, ինչ վերաբերում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների առաջ ծառացած խնդիրներին, ապա այսօրվա և վաղվա մեր աշխատանքի ժամանակ կաշխատենք նախատեսել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել եք Ռուսաստանի նախագահի հետ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ»,- ասել է Շոյգուն` դիմելով Ադրբեջանի նախագահին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, հայտնում է RIA Novosti գործակալությունը` վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին:
«Ներկայում մենք գրում ենք սցենարը: Նկարահանելու ենք Բելգիայում, իսկ հույս ունենք այն ավարտել մինչեւ եկող տարվա աշուն»,- հայտնել է Լյուկ Դարդենը:
Օքսֆորդի Animal Dynamics ընկերության մշակած ապարատները կարող են տեղավորվել ափի մեջ, ինչպես նաեւ զարգացնել ժամում մինչեւ 72 կիլոմետր արագություն:
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն այսօր երկարաձգել է երկրի տարածքում գործող ահաբեկչական սպառնալիքի «դեղին» (չափավոր) մակարդակի գործողության ժամկետը:
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է երկրի տնտեսության կրճատման աճող ռիսկերի մասին:
Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանն ակնդետ հետեւում են իրադարձությունների զարգացումներին Թուրքիայում, որտեղ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ երկիրն ավելի է մոտեցել ավտորիտար ռեժիմին:
Սիրիայի Հալեպ նահանգի Մանբիջ քաղաքի հազարավոր բնակիչներ օգոստոսի 13-ին վերադարձել են իրենց տներն այն բանից հետո, երբ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական և արաբական ջոկատները ԱՄՆ աջակցությամբ ԴԱԻՇ-ից ազատագրեցին քաղաքը:
Ի պատասխան Գերմանիայի անվտանգությանը սպառնացող նոր վտանգների՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հանձնարարել է Գերմանիայի դաշնային հողերի իրավապահ մարմիններին ավելացնել աշխատակիցների թիվը:
Կաննի իշխանությունները լողափեր այցելությունների նոր կանոններ են մտածել: Liberation թերթի տեղեկություններով՝ արգելվում է քաղաքային լողափեր այցելել բուրկինիով (իսլամի կանոններին համապատասխան լողազգեստ, որն ամբողջությամբ փակում է մարմինը):
Ավելի քան 70 հազար մարդ է ստիպված եղել հեռանալ իրենց տներից Ֆիլիպիններում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով:
Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին հանրապետության տարածք ներխուժելու նախապատրաստության մեջ և սպառնացել է միջուկային հարված հասցնել:
Թուրքական իշխանությունները դարձյալ մերժել են Հունաստանի պահանջը՝ երկրի զորքերը դուրս բերել Հյուսիսային Կիպրոսից:
Շվեդիայի դպրոցների և գիմնազիաների նախարար Աիդա Խաջիալիչը, հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրան կանգնեցրել է արյան մեջ ալկոհոլի բարձր չափաքանակով ավտոմեքենա վարելիս:
Թուրքիայի իշխանությունները պլանավորում են մինչև 60 տոկոսով ավելացնել քաղաքացիական աշխատակիցների թիվը երկրի պաշտպանության նախարարությունում, հայտնում է «Հուրիեթ» պարբերականը՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին:
Քրդական աշխարհազորայիններն սկսել են հարձակումները Իրաքի հյուսիսում՝ ԴԱԻՇ-ի ջիհադիստական ոստիկանության ջոկատների վրա:
3 մարդ է զոհվել, ավելի քան հազար մարդ կարիք ունի տարհանման ԱՄՆ Լուիզիաիան նահանգում իր ուժով աննախադեպ ջրհեղեղի հետևանքով, հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով նահանգի նահանգապետ Ջոն Էդվարդսի հայտարարությանը:
Երկու սարքերն էլ տեղադրվել են տեղի շուկայից ոչ հեռու, որը հայտնի է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների շրջանում: