Նոր անձնագրերը քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը. ՆԳ նախարարը Նիդերլանդներում էր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում գործող «IN Groupe» ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի նոր սերնդի անձը հաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի և նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները, կատարվել են նաև ճշգրտումներ՝ ապահովելու նոր փաստաթղթերի լիարժեք համապատասխանությունը անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաև շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին։

Նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով ազդարարել է անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։

Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց՝ որպես բարձր պաշտպանվածությամբ և անվտանգության առաջատար չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր։

Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ առաջիկայում կմեկնարկի նաև նոր անձնագրերի տեղափոխման գործընթացը։

Հանրությանը տրված խոստմանը համապատասխան՝ Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ այս աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Քաղաքացիները նոր փաստաթղթերը կկարողանան ստանալ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում բացվող նոր գրասենյակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031