Գերմանիայի բնակիչների 40 տոկոսից ավելին հանդես է գալիս Մերկելի պաշտոնաթողության օգտին
Գերմանիայի քաղաքացիները միասնական կարծիք չունեն, թե հարկ է արդյոք, որ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթող լինի. նրանց կարծիքները գրեթե հավասար են բաժանվել: Այդ մասին վկայում են Yougov հասարակական կարծիքի ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։
Այսպես, հարցման մասնակիցների մոտավորապես 43 տոկոսն ասել է, որ Մերկելը պետք է թողնի իր պաշտոնը, իսկ 42 տոկոսը դրական է գնահատում նրա աշխատանքը եւ նրա պաշտոնաթողության անհրաժեշտություն չի տեսնում: Միեւնույն ժամանակ հարցվածների 15 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցման արդյունքների համաձայն, Մերկելի նկատմամբ առավել դրական վերաբերմունք ունեն «կանաչների» կուսակցության կողմնակիցները, իսկ ամենից վատ՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ-պոպուլիստական կուսակցության կողմնակիցները: Նրանց թվում, ովքեր քվեարկել են այս կումակցության օգտին, միայն 6 տոկոսը կցանկանար Մերկելին տեսնել կանցլերի պաշտոնում:
«Ձախերին» աջակցող գերմանացիների շրջանում գրեթե 50 տոկոսը վստահ է, որ Մերկելը կանցլերի պաշտոնում լավ է գլուխ հանում իր պարտականություններից: Ժարզվել է, որ Մերկելի նկատմամբ վերաբերմունքը Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔՍՄ) դաշինքի կողմնակիցների շրջանում, որը նա գլխավորում է, միանշանակ չէ: Այսպես, դաշինքի կողմնակիցների 27 տոկոսն այն կարծիքին է, որ ժամանակն է՝ Մերկելը հեռանա կանցլերի պաշտոնից: Մինչդեռ նրա օգտին հանդես է գալիս ՔԴՄ/ՔՍՄ-ի կողմնակիցների մոտավորապես 63 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: