Հավանական է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 32-34, երեկոյան՝ 26-28 աստիճան։

