Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ճապոնիային խնդրել է դադարեցնել նավթի ներմուծումն Իրանից. Bloomberg

ԱՄՆ-ը նավթի ճապոնացի գնորդներին խնդրել է դադարեցնել գնումներն իրանցի մատակարարներից՝ կապված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ: Այդ մասին գրել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ: Այս շաբաթ երկու երկրների կառավարությունների միջեւ կայացած բանակցությունների արդյունքներով՝ վերջնական որոշում չի ընդունվել իրանական նավթի գնումների վերաբերյալ, սակայն քննարկումները շարունակվում են, հայտնել են աղբյուրները:

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում նավթի քաղաքականության պատախանատու Տակասի Յամադան հրաժարվել է մեկնաբանություններից, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը եւս հրաժարվել է մեկնաբանություններ տալ, գրել է գործակալությունը:

Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության տվյալներով՝ երկիրն օրական 172 հազար բարել նավթ է ներմուծել Իրանից, ինչը կազմել է երկրի այդ հումքի պահանջմունքի 5,3 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Save

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս