Բաժիններ՝

Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters

Շվեյցարիայում հունիսի 21-ին գրեթե երեք հազար մետր բարձրությամբ լեռան գագաթից շուրջ 400 մարդ են տարահանել ուղղաթիռների միջոցով: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, այս անհրաժեշտությունն առաջացել է ֆունիկուլյորի անսարքության պատճառով, որը պետք է զբոսաշրջիկներին հասցներ ներքեւում գտնվող լեռնադահուկային առողջավայր։

Մարդկանց տեղափոխելու համար գործի է դրվել չորս ուղղաթիռ, որոնք նրանց տեղ են հասցրել խմբերով: Պատահարի պատճառով ոչ ոք չի տուժել:

Գործակալությունը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Շլիթհոռն լեռան վրա: Այնտեղ է գտնվում Piz Gloria պտտվող ռեստորանը, որն օգտագործվել է հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոֆիլմերից մեկում՝ «Նորին Մեծության գաղտնի ծառայությունում» (1969 թվական) կինոժապավենում, մի քանի տեսարանների նկարահանման համար, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս