Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան պատերազմի հետեւանքով բաժանած ընտանիքների հանդիպում կկազմակերպեն

Հարավային եւ Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են ամռանն այն ընտանիքների հանդիպում անցկացնելու շուրջ, որոնք բաժանվել են Կորեական պատերազմի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:

Բաժանված ընտանիքների հանդիպումը պլանավորված է օգոստոսի 20-26-ին Հյուսիսային Կորեայի Կիմգանսան լեռան շրջանում: Յուրաքանչյուր կողմից միջոցառմանը մասնակցելու հնարավորություն կստանան 100-ական ընտանիքներ: Այս որոշումն ընդունվել է երկու երկրների պատվիրակությունների միջեւ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել Հարավային Կորեայի Կարմիր խաչի կազմակերպության ղեկավար Պակ Կեն Սոյի եւ Հյուսիսային Կորեայի խաղաղ միավորման գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Պակ Յոն Իրի գլխավորությամբ:

Վերջին անգամ Փհենյանը եւ Սեուլը ընտանիքների վերամիավորման համար հանդիպումն անցկացրել են 2015 թվականին: Դրանից հետո նմանօրինակ հանդիպումները դադարեցվել էին ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ հարաբերությունների վատանալու պատճառով՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային փորձարկումների ակտիվացման եւ Փհենյանի նկատմամբ նախկին հարավկորեական կառավարության կոշտ քաղաքականության հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս