Պուտինը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման 77-րդ տարեդարձի օրը հարգել է Հայրենական մեծ պատերազմում զոհված խորհրդային զինվորների հիշատակը՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի շիրիմին՝ Անմար կրակի մոտ: Ալեքսանդրյան այգում կայացած արարողությունը նվիրված էր հունիսի 22-ին երկրում նշվող Հիշատակի ու վշտի օրվա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
Պետության ղեկավարի հետ միասին արարողությանը մասնակցել են վետերաններ, կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ նախարարների կաբինետի անդամները, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարությունը, պատգամավորներ ու սենատորներ, զինվորականներ եւ հիմնական դավանանքների ներկայացուցիչները:
Միջոցառումը շարունակվել է երեք զորատեսակներ՝ ցամաքային զորքերը, ռազմատիեզերական ուժերը եւ ռազմածովային նավատորմը ներկայացնող զինծառայողների հանդիսավոր երթով: Արարողության ավարտին Պուտինը ծաղիկներ է դրել հերոս-քաղաքների ծառուղում: