Հունվարի 25-ի առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան:
Ֆիլիպիններում 75 հազարից ավելի մարդ է տարհանվել Մայոն հրաբխի ժայթքման պատճառով:
Չորրորդ օկրուգի ֆեդերալ տարածաշրջանային դատարանը (TFR-4) հունվարի 24-ին երկրորդ ատյանում հաստատել է մեղադրական դատավճիռը, որը կայացվել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գործով:
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է իր մասնակցությունը պետության ղեկավարի նոր ընտրություններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Աֆրին նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ջուլիան Ասանժի բուժզննում կատարած բժիշկները հայտարարել են Էկվադորի դեսպանատանը նրա հետագա գտնվելու վտանգի մասին:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս ավելի քան 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Գվատեմալայի արեւմուտքում մարդատար ավտոբուսն ընկել է անդունդը:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուղերձ են հղել ողջ կորեական ազգին՝ կոչ անելով թուլացնել ռազմական լարվածությունը Փենյանի եւ Սեուլի միջեւ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է, որ Անկարան սահմանափակի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում:
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի երկրորդ օրն անցել է գլոբալացման նշանաբանի ներքո:
Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ:
«Մեծ պարիսպ» կհայտնվի ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրյան Ինքնավար Տարածաշրջանում:
Բրիտանացի ոստիկաններն այցելել են միայնակ ծերունուն, որը կողոպտման զոհ էր դարձել, եւ նրա համար արտասովոր նվեր են արել: Տեսանյութը հրապարակված է Մանսֆիլդի (Նոթինգեմշիրի կոմսություն) ոստիկանական վարչության Facebook-ում։
Ֆրանսիացիների մեծամասնությունն առաջվա պես ռադիոն է ընտրում որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր:
Լոզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագետներն ստեղծել են ձեռքի արտակմախք, որը կառավարվում է մտքի ուժով:
Յարովսլավլում ավտոմեքենան փողոցի անցումում վրաերթի է ենթարկել մի կնոջ, ինչից հետո վերջինս անխռով ոտքի է կանգնել եւ շարունակել ճանապարհը:
Պեկինի իշխանությունները մտադիր են մինչեւ 2018 թվականի վերջը փակել քաղաքի սահմանագծում գտնվող շուրջ 500 ձեռնարկություններ:
Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար է ընտրվել Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ նախկին ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) գրեթե մեկ միլիարդ եվրոյով տուգանել է Qualcomm կապի անհաղորդալար միջոցների մշակման եւ հետազոտության ընկերությանը, որն Apple-ի մատակարարն է:
Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնին թույլ չեն տվել մտնել Բրյուսելում տարածաշրջանային բյուրոյի շենք, որտեղ պլանավորված էր նրա հանդիպումը Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենի հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է հակազդել կեղծ նորությունների, այսպես կոչված «ֆեյք-նյուսի» տարածմանը զանգվածային հաղորդակցման ժամանակակից միջոցներով՝ մատնանշելով, որ մարդկանց վրա դրանց ազդեցությունը կարող է խիստ դրամատիկ հետեւանքներ ունենալ։
Ստրասբուրգում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի ընդգրկուն արշավն ավարտելու մասին, որի ընթացքում ձերբակալվել էին թագավորության արքայազններ, նախկին նախարարներ եւ ձեռնարկատերեր:
Նախորդ երեք օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի փոխնախագահ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Սենա գետի վարարման պատճառով հեղեղման վտանգի կապակցությամբ հունվարի 24-ին փակվել է մերձքաղաքային արագընթաց գնացքների վեց կայարան:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունվարի 24-ին ընդունել է վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած փոքրամասնության կառավարության հրաժարականը եւ վերստին հանձնարարել է նրան նոր կաբինետ ձեւավորել:
Հայաստանի Հանրապետությունը քաղաքական կամքի ու Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ կարողացավ հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հասնել խորքային բարեփոխումների:
Իտալացի ոստիկանները եւ կարաբիներները հունվարի 24-ին ձերբակալել են կլաններից մեկի 40 մասնակիցների, կլաններ, որոնք կապված են «Կոզա նոստրայի» հետ, հայտնել են քննիչները։
Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան ժամանել է Ստրասբուրգ: Հանրապետության Նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ: Մինչ հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»: