«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցներն Աֆրիկայում օգտվել են մարմնավաճառների ծառայություններից. BBC
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության աշխատակիցներն Աֆրիկայում իրենց աշխատելու ժամանակ օգտվել են տեղացի մարմնավաճառների ծառայություններից: Հունիսի 21-ին այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախկին աշխատակցուհիների վկայությունները։
Նրանց տվյալներով՝ նման պրակտիկան լայնորեն տարածված է եղել, իսկ որոշ դեպքերում տեղական բնակչությունը նույնիսկ հնարավորություն է ունեցել դեղորայք ստանալու ինտիմ բնույթի ծառայությունների տրամադրման դիմաց: Ինչպես նշում է կազմակերպության նախկին աշխատակցուհին, նման դեպքեր են տեղի ունեցել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Քենիան եւ Լիբերիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: