Բաժիններ՝

ԱՄՆ-ն արևմտյան երկրների թվում ռեկորդակիրն է եկամուտների անհավասարության ցուցանիշով

ԱՄՆ-ն արեւմտյան աշխարհում եկամուտների առավելագույն անհավասարությամբ պետությունն է: Այդ մասին գրել է ծայրահեղ աղքատության եւ մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլսթոնը:

«ԱՄՆ-ում մոտավորապես 40 միլիոն մարդ ապրում է աղքատության նշագծից ցած, 18,5 միլիոնը՝ ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 5 միլիոնը գոյություն է պահպանում նույն այն աղքատության պայմաններում, ինչ որ երրորդ աշխարհի քաղաքացիները»,- ասված է Օլսթոնի զեկույցում: Այս փաստաթուղթը ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի մասնակիցներին: Այս շաբաթ Վաշինգտոնը հայտարարեց դրա կազմից իր դուրս գալու մասին:

Օլսթոնը նշում է, որ ԱՄՆ-ում է աղքատության ամենաբարձր մակարդակը երիտասարդության շրջանում եւ մանկական մահացության ամենաբարձր մակարդը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության բոլոր պետությունների թվում: ԱՄՆ-ում քաղաքացիների կյանքի միջին տեւողությունը ցածր է, քան մյուս զարգացած դեմոկրատական պետություններում:

Դրա հետ մեկտեղ այդ երկրում է ապրում աշխարհի բոլոր 2 208 միլիարդատերերի ավելի քան 25 տոկոսը, նշել է ՄԱԿ-ի փորձագետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս