
Ֆրանսուա Ֆիյոնին և նրա կնոջը հանրային միջոցների յուրացման մեղադրանքներ են առաջադրել

Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածուՖրանսուա Ֆիյոնը եւ նրա կինը՝ Պենելոպան, հունիսի 22-ին հայտնվել են քնության տակ գտնվողների կարգավիճակում, նրանց առաջադրվել են հանրային միջոցների յուրացման մեղադրանքներ:
Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր: Ֆրանսիայի ոստիկանության հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցներն ավարտել են իրենց հետաքննությունը եւ գործն ուղարկել դատական քննիչներին, ովքեր այժմ պետք է որոշեն՝ գործը հանձնել արդյոք դատարան:
Սկանդալը ծագել է 2017 թվականի հունվարի վերջին ֆրանսիական Le Canard enchaine անկախ թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում էր, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ նրա օգնական է ձեւակերպվել Ազգային ժողովում եւ դրա համար ստացել ռոճիկ, սակայն «ոչ մի իրական աշխատանք չի կատարել», Պենելոպային շուրջ 0,5 միլիոն եվրո է վճարվել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: