Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են Դոնբասում իրավիճակը բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հանձնառությունը:
«Ռուսաստանի նպատակն Արևմուտքին հակադրվելն է, ընդդեմ նրա հակակշիռներ ստեղծելը, իսկ Ադրբեջանը ձգտում է այն օգտագործել Հայաստանի մեկուսացումն ավելի խորացնելու, ինչպես նաև՝ մեր երկու ռազմավարական դաշնակիցներին՝ Ռուսաստանին և Իրանին, իր կողմը քաշելու համար»:
Առաջիկա 45 տարում օդի աղտոտման պատճառով վաղաժամ կմահանա ավելի քան 200 մլն մարդ: Այս կանխատեսումն արել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):
Թուրքիան նախկինի պես պետք է իրականացնի Եվրամիության հետ վիզաները չեղյալ հայտարարելու 5 պայմանները, իրավիճակը հունիսից չի փոխվել, հայտարարել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կիլոգրամ քաշային կարգում դժվարին հաղթանակով մեկնարկեց Արթուր Ալեքսանյանը: Արթուրը 5-2 հաշվով առավելության է հասել Իտալիան ներկայացնող Դաիգորո Տիմոնչինիի նկատմամբ:
Օգոստոսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Հնդկաստանի Հանրապետություն` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան:
Ողջ Ռուսաստանում կառուցվում են տասնյակ ստորերկրյա միջուկային ռմբապաստարաններ, գրում է Washington Free Beacon-ը` հղում կատարելով ամերիկյան հետախուզությունում աղբյուրին:
Հունաստանում երեք մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել Էգինա կղզու ափերի մոտ արագընթաց նավի հետ զբոսանավի բախվելու հետեւանքով, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Ամեն ինչ պետք է արվի երեք համանախագահների շրջանակում, Հայաստանի եւ Ղարաբաղի մասնակցությամբ, իսկ պրն. Պուտինը պետք է պատասխանատվության կանչի Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին»:
Ռազմական հարցերով փորձագետ, «Экспорт вооружений» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը հայտարարել է, թե Մոսկվան Հայաստանին մատակարարում է սպառազինությունների գրեթե նույն հավաքածուն, որն ավելի վաղ գնել էր Ադրբեջանը: Այդ մատակարարումները, անկասկած, կբարելավեն ռազմական հավասարակշռությունը` հօգուտ Երևանի, սակայն, միևնույն է՝ Բաքուն կպահպանի որոշակի առավելություն:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հետ հեռախոսազրույցում հայտնել է փոխզիջումների պատրաստակամության մասին և այն մասին, թե ինչն է նրան խանգարում օրենք ընդունել Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Թշնամիների» մի ողջ դասի հայտնաբերումն ու ոչնչացումը հին բռնապետական պրակտիկա է, ու այդ դասին կարելի է դասակարգել մարդկանց կալանավորումները ոչ թե այն բանի համար, թե ինչ են արել, այլ՝ թե ովքեր են նրանք: Դա ուժի նշան չէ: Հակառակը, այդպես են վարվում բռնապետները, որոնք վախ են զգում կամ պարանոյայի են ենթակա, երբ իրենց մեկուսացած են զգում, երբ մտավախություն ունեն, որ իրենց շրջապատը կարող է մշակել նրանց իշխանությունից զրկելու գաղտնի պլաններ:
Թուրքիայի գլխավոր դատախազությունը երկու ցմահ ազատազրկում է պահանջել և 1900 տարվա բանտարկություն թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար, որին Անկարան մեղադրում է ձախողված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մերձավոր եւ Միջին Արեւելքում իսլամիստների եւ ահաբեկիչների հետ համագործակցությունը, ֆեդերալ կառավարության գնահատմամբ, մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի կառավարության գիտակցված քաղաքականությունն է եւ ստանում է նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանի ակտիվ աջակցությունը»,- նշել է ARD-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցը հաստատեց լիարժեք աշխատելու մեր փոխադարձ տրամադրվածությունը ոչ միայն մեր երկկողմ կապերը վերականգնելու, այլեւ զարգացնելու ուղղությամբ»,-հավելել է Պուտինը:
Հարցին՝ շուրջ մեկ տարի առաջ կնքված պայմանագիրը, որով Ռուսաստանը երաշխավորում է զենք տրամադրել Հայաստանին, ինչո՞ւ մինչ օրս չի կատարվել, Սերգեյ Շոյգուն որևէ պատասխան չտվեց:
«Անհրաժեշտ են փոխզիջումներ: Ընդ որում՝ այդ փոխզիջումները պետք է լինեն ողջամիտ եւ համարժեք: Ինչ վերաբերում է փոխզիջումների սահմանին, ապա դրանք որեւէ ձեւով չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը եւ այդպիսով հակառակ կողմի համար ագրեսիա ձեռնարկելու գայթակղիչ հանգամանք հանդիսանան»:
Ճապոնիայի All Nippon Airways ավիաընկերության մարդատար հանրանավի շարժիչը պայթել է Տոկիոյի Նարիտա օդանավակայանում թռիչքի փորձ անելիս: Այս մասին հայտնել է The Aviation Herald պորտալը:
Ոչնչացված բոլոր օբյեկտներն օգտագործվել են Հալեպի շրջաններում ահաբեկիչների խմբավորումների ապահովման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Rusarminfo.ru-ն տեղեկացնում է, որ նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 12-ի գիշերը Մոսկվայի «Ռյազանի պողոտա» մետրոյի առևտրային կետի հարևանությամբ Հայաստանի քաղաքացի, 69-ամյա Լև Քամալյանի սպանությունից:
Սանկտ Պետերբուրգում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել սպասվող հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»: Միաժամանակ, նշվում է, որ փոթորկի ուժգնությունը կարող է հասնել 7-12 մ/վ-ի:
Իրանի «Համադան» ավիաբազայում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ղրիմի և Դոնբասի շուրջ լարվածության սրացման ֆոնին Եվրամիությունը առաջարկել է միջնորդ դառնալ Ուկրաիայի և Ռուսաստանի միջև: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Բրյուսելում, հայտնում է Deutsche Welle-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը RIA Novosti գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության լուծման երաշխավոր:
Ասիական զարգացման բանկը կքննարկի 200 միլիոն դոլար վարկի տրամադրման հնարավորությունը երկաթուղային «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի իրականացման, ինչպես նաև Ադրբեջանի երկաթուղային ոլորտի զարգացման համար, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը` վկայակոչելով բանկի կայքում տեղադրված հաղորդագրությանը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ` Ղարաբաղյան կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Այս մասին ռուսական RIA Novosti գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նման խոսելաոճն ինձ բնորոշ չէ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նշեմ, որ միշտ ուշադրությամբ հետեւում ենք մեր երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Գտնում եմ, որ նրանց մտադրությունների մասին ես իրավազոր չեմ խոսելու: Այդ մասին կարող են արտահայտվել իրենք, կամ իրենց իրավական ներկայացուցիչները:
Չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ցանցի անդամների ֆինանսական ելքերը կանխելու համար Թուրքիան 34 երկրներից պահանջել է սառեցնել Գյուլենի (Ըստ Անկարայի` Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության – FETO) բանկային հաշիվները:
«Կարևորն այն է, որ նախագահները դարձյալ հաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը` շփման գծում կայունության հետագա պահպանությամբ: Բացի այդ, ակտիվորեն քննարկվում էին առաջարկները, որոնք կարող էին վերականգնել խաղաղությունը կողմերի միջև»,- ասել է Ուորլիքը:
Իրանի «Համադան» ավիաբազա են ժամանել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-22Մ3» ինքնաթիռներ, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը: Իրանը թույլատրել է դրանց տեղակայումը Սիրիա թռիչքների և ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար, տեղեկացնում են իրանական ու արաբական ԶԼՄ-ները: