
Կատալոնիայում հայտարարել են իսպանական միապետության հետ «հարաբերությունների խզման» մասին

Կատալոնիայի կառավարության անդամները հրաժարվում են մասնակցել այն միջոցառումներին, որոնք կազմակերպում է թագավորական արքունիքը եւ պետության ղեկավարին չի հրավիրելու իր կողմից անցկացվող միջոցառումներին:
Այդ մասին հայտարարել է ինքնավար հանրակցության նախարարների կաբինետի ղեկավար Կիմ Տոռան: «Ո՛չ ես, ո՛չ էլ կառավարության անդամներից որեւԷ մեկը չի մասնակցելու այն միջոցառումներին, որոնք կազմակերպում է միապետությունը, եւ միապետներին չենք հրավիրելու ոչ մի միջոցառման»,-ասել է Տոռան պաշտոնական հեռուստատեսային ուղերձում:
«Ութուկես ամիս անց Ֆելիպե Վեցերորդը ոչ մի կերպ չհանգստացրեց եւ չաջակցեց հազարավոր մարդկանց, որոնք վիրավորված էին հոկտեմբերի 1-ին»,-հայտարարել է Տոռան՝ նկատի ունենալով անկախության հանրաքվեի անցկացման անօրինականության վերաբերյալ Իսպանիայի իշխանությունների, ներառյալ թագավորի դիրքորոշումը: Նա նաեւ Ֆելիպե Վեցերորդին մեղադրել է այն բանում, որ նա «ներողություն չխնդրեց», եւ վերստին քննադատության տարափ է տեղացել իսպանական պետության վրա՝ նրան մեղադրելով «ազատության գաղափարները հալածելու» մեջ: Տոռան հավելել է, որ «բոլոր ջանքերը գործադրել է երկխոսության համար, բայց դա հնարավոր չի եղել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: