Բաժիններ՝

ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան ՕՊԷՔ+-ին առաջարկել են ավելացնել հանույթը, չնայած Իրանի դիրքորոշմանը

ՕՊԷՔ+-ի մոնիթորինգային կոմիտեն դաշինքի մասնակիցներին խորհուրդ է տվել մեղմացնել սահմանափակիչ միջոցները եւ նավթի հանույթը հուլիսի 1-ից ավելացնել օրական 1 միլիոն բարելով: Սակայն կընդունվի արդյոք այս որոշումը մեծ կազմով նախարարների հանդիպմանը, պարզ չէ։

Բաժնեմասերի ցանկացած շտկմանը դեմ է հանդես գալիս Իրանը, որը խոստացել է արգելափակել որոշումը: Երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեն մասնակցել է մոնիթորինգային կոմիտեի նիստին, բայց հանդիպման կեսից հեռացել է այնտեղից՝ լրագրողներին ասելով, թե «հանդիպումը լավը չէր», եւ համաձայնություն չի կարող ձեռք բերվել:

Իրանն իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ շուկային ավելորդ բարելներ հարկավոր չեն, քանի որ շուկայի վերահավասարակշռում ձեռք չի բերվել, իսկ ՕՊԷՔ-ում հանույթի ավելացումը շահավետ է ԱՄՆ-ին, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս