Բաժիններ՝

Հնդկաստանում Յոգայի միջազգային օրը նշել են «Յոգան միավորում է աշխարհը» կարգախոսի ներքո

Հնդկաստանում հունիսի 21-ին Յոգայի միջազգային օրը նշել են՝ «Յոգան միավորում է աշխարհը» կարգախոսի ներքո։

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն չորրորդ անգամ անցկացվող զանգվածային պարապմունքներին մասնակցել է երկրի հյուսիս-արեւմուտքի Դեհրադուն քաղաքում: Նա Յոգայի օրն ամեն անգամ նշում է Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում, որպեսզի նպաստի այդ հնագույն պրակտիկայի զարգացմանը:

Մոդիի ելույթը հեռարձակվել է Նյու Դելիում տեղակայված էկրաններին: «Յոգան հսկայական միավորող ուժ է դարձել աշխարհում: Այն բոլորին ցույց է տալիս հիվանդություններից քաջառողջության տանող ճանապարհը»,-ասել է վարչապետը:

«Յոգան պրակտիկա է, որով հանուն առողջության կարող է զբաղվել յուրաքանչյուրը՝ անկախ կրոնից, տարիքից, ֆիզիկական պատրաստվածությունից»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս