Հարավային Կորեայի կառավարությունը նպատակ է դրել այս տարի հասնել այն բանին, որ պաշտոնապես հայտարարվի 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտը:
«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Բելառուսի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգերի վաճառքից հետո:
Ոսկեգույն ոլորաթելերը, որոնք տեղացի բնակիչները գտնում են Մեծ կղզում, ոչ այլ ինչ են, քան թելաձեւ լավա, որը հատկություններով նման է ապակեթելքի, տեղեկացնում է Live Science-ը:
Հունիսի 18-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո շուրջ 800 մարդ է տեղավորվել Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի տարհանված բնակիչների համար նախատեսված ժամանակավոր կենտրոններում:
«Ժողովրդավարական կենտրոն» աջ կուսակցության թեկնածու, նախկին սենատոր Իվան Դուկեն հաղթում է Կուլումբիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով:
ԱՄՆ-ում հինգ անօրինական միգրանտ է զոհվել՝ փորձելով խույս տալ սահմանապահներից:
Յոթ ոստիկան վնասվածքներ է ստացել, 25 մարդ ձերբակալվել Սկոպիեում խորհրդարանի շենք առջեւ Մակեդոնիայի վերանվանման պատճառով անցկացված բողոքի ակցիայի ընթացքում:
Ճապոնիայում առնվազն երեք մարդ է զոհվել երկրաշարժից, որը հունիսի 18-ին տեղի է ունեցել ճապոնական գլխավոր կղզու Հոնսյուի հարավ-արեւմուտքում:
Իսրայելական կործանիչները հունիսի 18-ին ՀԱՄԱՍ-ին պատկանող ինը թիրախներ են գրոհել Գազայի հատվածում՝ ի ատասխան հրկիզման նպատակով հրեաների պետության տարածք այրվող օդապարիկների եւ օդապարուկների արձակման:
Նիդեռլանդներում միկրոավտոբուսը հունիսի 18-ին հետոտների բազմության մեջ է մխրճվել PinkPop փառատոնի ժամանակ, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երեքը՝ տուժել:
Մեծ Բրիտանիայում տարեց կինը պատրաստվում էր ձեղնահարկից դեն նետել հին մետաղադրամներով տուփը, բայց վերջին պահին որոշել է դրանք հանձնել գնահատողին, ով ասել է, որ դրանցից մեկն արժե 100 հազար ֆունտ:
«ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանակաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել՝ ալեկոծությունները շատ են»:
Հնդկաստանը հայտնվել է իր ողջ պատմության ընթացքում ջրի ծանրագույն ճգնաժամի ճիրաններում, որը տարեկան երկրի շուրջ 200 հազար քաղաքացիների կյանք է խլում:
Ճապոնիայի իշխանությունները հունիսի 13-ին վերջնականապես հաստատեցին երկրում չափահասության տարիքը 20-ից մինչեւ 18 նվազեցնելու վերաբերյալ օրինագիծը:
Անտարկտիդան վերջին քառորդ դարում ռեկորդային 2,72 տրիլիոն տոննա սառույց է կորցրել:
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) աճուրդի է դրվելու իր տեսակի մեջ միակ մետաղադրամը, որի կողմերից մեկի վրա պատկերված է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի (1732-1799 թթ.) կիսադեմը:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 8-մետրանոց պիթոնը կուլ է տվել 54-ամյա Վա Տիբային:
Ֆրանսիացիների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ նրան համարելով ագրեսիվ եւ վտանգավոր մարդ:
Թրամփի վարչակազմը, դեմ լինելով ԱՄՆ-ի սահմանը ապօրինի հատած ներգաղթյալների ձերբակալմանն ու արտաքսման նախորդ վարչակազմերի քաղաքականությանը, զանգվածային դատավարություններ է իրականացնում՝ առանձնացնելով ներգաղթյալների երեխաներին իրենց ծնողներից:
«Ուժի գործադրումը Բաքուն անում է մի քանի եղանակներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վերաքննիչ դատարանը վերականգնել է օրենքը, որը թույլատրում է մահացու հիվանդ մարդկանց ենթարկել էֆթանազիայի:
Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերաշկովան լրագրողներին պատմել է, որ երազում դեռ տեսնում է տիեզերքը, և դա լավ, բարի երազ է:
Իսպանիայի ծովային փրկարարները Ջիբրալթարի նեղուցում և Ալբորան ծովում ավելի քան 900 փախստականի կյանք են փրկել երկու օրվա ընթացքում:
Ռուսաստանի Ալթայի երկրամասում Як-52 տեսակի մասնավոր ինքնաթիռ է կործանվել:
Չինաստանի հարավ-արևմտյան Յունյան նահանգում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է անձնակազմի երեք անդամ:
Հոլիվուդյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել մի օր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը:
Շատ ֆրանսիացիներ բացահայտ իրենց վրդովմունքն են հայտնում այն բանի առիթով, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը եւ նրա կինը՝ Բրիժիտը, Ելիսեյան պալատում պաշտոնական ընթրիքների եւ ճաշկերույթների համար սեղանի չափազանց թանկ սպասք են գնել, չնայած այն բանին, որ նախագահի վարչակազմը շարունակ գանգատվում է սոցիալական օգնության պետական ծախսերի չափերից, հղում անելով BBC-ին:
Ռիչարդ Չարնեցկու խոսքով՝ ԵՄ-ում մտահոգություններ չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները գործընկերների հետ: Գործընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է՝ այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշումը:
Մեծ կղզում Կիլաուեա հրաբուխը, որը հինգերորդ շաբաթն է, ինչ ժայթքում է, հանգեցրել է օլիվին (ձիթակն) թանկարժեք քարերի արտանետման, որոնք տեղացի բնակիչները գտնում են փողոցներում եւ լողափերին:
Կանադայի Տորոնտո քաղաքում նկարիչ Բենքսիի «Սայլակներ որսացողները» նկարը գողացել են ցուցահանդեսից: Այս մասին հայտնել է CBC News-ը: