Բաժիններ՝

55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել է անդունդը

Գվատեմալայում 55 ուսանողների փոխադրող ավտոբուսը, որոնք գնում էին սպորտային մրցումների, 70-մետրանոց անդունդն է ընկել Սան Մարկոս մունիցիպալիտետ ուղեւորության ժամանակ: Այդ մասին հայտնել է Prensa Libre-ն:

Վթարի հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ. յոթը մահացել են տեղում, եւս մեկը՝ հիվանդանոցում: 35 հոգու ծանր վնասվածքներով տեղափոխել են Սան Մարկոսի հոսպիտալ: Տեղում շարունակում են աշխատել փրկարարները:

Հրատարակության տեղեկությունների համաձայն, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչից հետո ավտոբուսն ընկել է զառիթափից: Ինչպես նշում է micetimes.asia-ն, բացառված չէ, որ արգելակների հետ կապված խնդիր է ծագել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս