ԱՄՆ-ում անօրինական միգրանտների շուրջ 500 երեխաներ վերադարձան իրենց ընտանիքներ. Associated Press
ԱՄՆ-ում անօրինական միգրանտների շուրջ 500 երեխաներ են վերադարձել իրենց ծնողների գիրկն այն բանից հետո, երբ ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց Միացյալ Նահանգներ անօրինականորեն եկած ընտանիքների բաժանման պրակտիկան դադարեցնելու վերաբերյալ: Այդ մասին Associated Press գործակալությանը պատմել է Սպիտակ տան բարձրաստիճան մի աղբյուր:
Գործակալության զրուցակիցը տեղեկատվություն չունի այն մասին, թե ԱՄՆ-ում քանի ընտանիք է գտնվում հետաքննության մեջ, եւ քանիսն են, հավանաբար, լքել երկիրը:
ԱՄՆ-ի ներքին անվանգության նախարարության տվյալների համաձայն՝ ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ընտանիքներից զատվել էր գրեթե 2 հազար երեխա:
Ապրիլին ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել է միգրացիոն օրենսդրության խախտողների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն սկսելու մասին: Երեխաների հետ Նահանգներ ժամանող միգրանտներին բաժանում էին. ձերբակալված ծնողներին ենթարկում էին քրեական պատասխանատվության, իսկ նրանց երեխաներին ուղարկում հատուկ կենտրոններ: ԱՄՆ-ի օրենսդրությունն արգելում է ձերբակալել երեխաներին:
Իշխանությունների գործողությունները քննադատության ալիք են բաձրացրել Թրամփի քաղաքական հակառակորդների՝ դեմոկրատների, ինչպես նաեւ նրա մի շարք կուսակիցների ու միջազգային հասարակայության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: