Մերկելը գնդակ է խաղացել սիրիացի փախստականների հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած ուղեւորության ընթացքում այցելության է գնացել սիրիացի փախստականներին, նրանց մարզաշապիկ է նվիրել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի լոգոտիպով եւ գնդակ խաղացել նրանց հետ:
Այդ մասին հայտնել է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ նա շփվել էայն դպրոցի աշակերտների հետ, որտեղ լիբանանցի երեխաները պարապմունքներ են անցկացնում Սիրիայից փախստական երեխաների հետ: Մերկելը անգլերենով դիմել է սովորողներից մեկին, հայտարարելով, որ Գերմանիան ջանքեր է գործադրում, որպեսզի փախստականներին կրթություն ստանալու հնարավորություն տա Լիբանանում: Ներկայում Լիբանանում ապրում են 1 միլիոնից ավելի սիրիացի փոխստականներ, ինչը կազմում է երկրի բնակչության մոտավորապես երրորդ մասը:
2017 թվականին Գերմանիան Լիբանանին 370 մլն եվրոյի չափով օգնություն է տրամադրել սիրիացի փախստականների համար, հիշեցնում է գործակալությունը: Գերմանական Rheinische Post թերթի հաղորդագրության համաձայն, Մերկելը Լիբանան է ժամանել հունիսի 21-ին, իսկ դրանից առաջ այցելել է Հորդանան: Գերմանիայի կանցլերը նախօրյակին հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ, քննարկելով, մասնավորապես, միգրացիայի խնդիրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: