Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները:
Լուցկի քաղաքային խորհրդի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել հողը վարձակալության տալու որոշման ժամանակ:
Արեմտյան Լոնդոնի բնակիչը վեց անգամ հարուստ է միջին եվրոպացուց, իսկ Բուլղարիայի հյուսիս-արեւմտյան շրջանների բնակիչը՝ եռակի աղքատ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:
Համայն կաթոլիկների առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել:
Եվրոպայում սաստիկ ցրտերի ընթացքում առնվազն 49 մարդ է մահացել:
Ռուսաստանի գլխավոր սպառնալիքը եւ թշնամին հետ մնալն է:
Ժնեւի օդանավակայանը մարտի 1-ին դադարեցրել է աշխատանքը սաստիկ ձնատեղման պատճառով։ «Եղանակային պայմանների հաշվառմամբ, Ժնեւի օդանավակայանը օդային երթեւեկության համար փակ է մինչեւ հետագա ծանուցումը»,-ասված է օդանավակայանի կայքում:
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում խոսեց Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու մասին:
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
81 տարեկան հասակում Մեքսիկայում վախճանվել է Ռոխելիո Գերան՝ «Հարուստները նույնպես լաց են լինում» հեռուստասերիալում Լուիս Ալբերտո Սալվատիերիի դերակատարը:
Աֆղանստանի հարավում «Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից փետրվարի 27-ին առեւանգված 30 հոգուց ինն ազատվել է:
ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք պլանավորում են մարտ ամսին Բեռլինում հանդիպել, որպեսզի բանակցություններ անցկացնեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի դեսանտային նավերի խումբը փետրվարի 28-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել է Միջերկրական ծով, վկայում են AIS միջազգային Ավտոմատ նույնականացման համակարգի տվյալները, որը ծառայում է նավերի եւ դրանց տեղադիրքի նույնականացման համար։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորել է Թուրքիային հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը Սիրիայի ողջ տարածքում 30 օր հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ դա վերաբերում է նաև Աֆրինին:
Սպիտակ տան ավելի քան 30 աշխատակիցներ զրկվել են հույժ գաղտնի տեղեկություններ մուտք գործելու հնարավորությունից:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի տրամադրել իրեն որևէ հատուկ հանձնարարականներ 2018 թվականի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածությունը կանխելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդակցումների տնօրեն Հոուփ Հիքսը պաշտոնաթող է լինում սեփական ցանկությամբ, հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում:
Ֆրանսիայի յուրաքանչյուր երրորդ բնակչուհին առնվազն մեկ անգամ սեռական ոտնձգությունների զոհ է դարձել:
«Եվրոպական միության Արևելյան գործընկերությունը մի ծրագիր է, որն օգնում է ԱլԳ երկրների տեղական իշխանություններին ներքին բարեփոխումներ իրականացնել, զարգացնել այդ երկրները, բայց, կարծում եմ, դա բավարար չէ»:
Փետրվարի 28-ին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Россия 1 հեռուստաալիքի ուղիղ եթերում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հեռուստադբանավեճի ընթացքում կոշտ վիրավորանքներ է ուղղել Քսենիա Սոբչակի հասցեին:
Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) երկու կտավներ վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի՝ երեկոյան աճուրդներում, որոնք փետրվարի 27-ին տեղի են ունեցել Լոնդոնում։
Եթե փորձենք վերլուծել ներկայիս իրավիճակը, ապա ակնհայտ է, որ չնայած գրանցած չնչին հաջողություններին, թուրքական կողմը խրվել է ռազմական գործողությունների ճահճում, և Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական թևը ցույց է տալիս բավական լուրջ դիմադրություն։
2018 թվականին 329 թեկնածու է հավակնում Խաղաղության նոբելյան մրցանակին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել իր սեփական ժողովրդի, ինչպես նաև շատերի համար: Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն նրա հարևաններին և ամբողջ աշխարհին:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագիծը, որը փետրվարի 28-ին տարածել է Եվրահանձնաժողովը, բովանդակում է դրույթներ, որոնք «սպառնում են Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը:
Հռոմի իշխանությունները 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն:
Եվրամիությունը 24 մլն եվրո է հատկացրել Արեւելյան Ուկրաինայի՝ հակամարտությունից տուժած բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Իրաքն աշխատում է վերականգնել իրաքյան Քիրկուկ քաղաքից սիրիական Բանիյաս ձգվող նավթամուղը: