Արգենտինայի ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն որոշում է կայացրել լսումներ սկսել 1994 թվականին Բուենոս Այրեսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտելու գործով, որում որպես մեղադրյալ է անցնում սենատոր եւ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները:
Հնդկաստանի Գուջարաթի նահանգում բեռնատարը, որում գտնվում էին հարսանիքի շտապող հյուրերը, դուրս է ընկել կամրջից եւ շրջվել, զոհվել է 26 մարդ:
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի:
Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ պատվիրակի այցը ԿԺԴՀ խաղաղության ու բարգավաճման ուղի է բացում Կորեական թերակղզում:
Մյանմայում շարունակվում են էթնիկական զտումները եւ ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների արտաքսումն իրենց տներից՝ չնայած Ռաքհայնի նահանգ հումանիտար մուտք ապահովելու վերաբերյալ երկրի կառավարությանն ուղղված ՄԱԿ-ի կոչերին:
Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա մարտի 16-ին:
Միջազգային հանրակցությունը վերջին տասը տարում 233 միլիարդ դոլար է ծախսել ճգնաժամ ապրող երկրներում մարդասիրական եւ խաղաղապահ գործունեության, ինչպես նաեւ փախստականների ընդունման համար:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տոռենն ինքնավար մարզի կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է Ժորդի Սանչեսին՝ քաղաքական գործչի, որն այժմ նախնական կալանքի տակ է Մադրիդի բանտում։
Չինաստանը 2018 թվականին պաշտպանական ծախսերը կավելացնի 8,1 տոկոսով՝ մինչեւ 1,11 տրլն յուան (մոտավորապես 175 մլն դոլար):
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդունել է հարավկորեական պաշտոնյաների պատվիրակությանը:
Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Սինգապուրի մետրոպոլիտենի (MRT) ղեկավարությունը հրաժարվում է գնացքների կառավարման ավտոմատ համակարգից՝ կապված երթեւեկության ընթացքում մշտական ընդհատումների հետ:
Մեծ Բրիտանիայի խոշոր մթերային խանութները դատարկվել են ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, որի պատճառը «Էմմա» փոթորիկն է:
ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Անգելա Մերկելի թեկնածությունն առաջադրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու համար:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի շարժումը շահում է Բելգրադի սկուպշչինայի (իշխանության ներկայացուցչական մարմին) ընտրությունները:
Լույս մարտի 5-ի գիշերը Լոնդոնում եւ Քենթի կոմսությունում հազարավոր շենքեր առանց ջրամատակարարման են մնացել սառնամանիքներից խողովակների ճեղքվելու պատճառով:
Գերմանիայի ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց եւ երիտասարդության գործերի ֆեդերալ նախարարության սեռերի իրավահավասարության հարցերի լիազոր Քրիստին Ռոզե Մյորինգը կոչ է արել փոփոխություններ մտցնել երկրի ազգային օրհներգում, որպեսզի այն դարձվի «գենդերային տեսակետից չեզոք»:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռինցին որոշել է թողնել Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ավագ դուստրը՝ Ռագադը, որին իրաքյան իշխանությունների որոշմամբ սպառնում է ունեցվածքի բռնագրավում, մտադիր է իր շահերը պաշտպանել միջազգային դատարաններում:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կվերընտրվի կառավարության ղեկավարի պաշտոնում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) մարտի 5-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձեւը՝ Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանի իրադարձությունների հետաքննության պահանջով, արվարձան, որը գտնվում է զինված ընդդիմության վերահսկողության ներքո՝ Սիրիայի կռավարական զորքերի պաշարման մեջ:
Սաստիկ ծխամշուշը պարուրել է Վարշավան, Կրակովը եւ Լեհաստանի այլ տարածաշրջաններ, առավել սպառնալից իրավիճակ է Սիլեզիայի, Մալոպոլսկայի եւ Մազովեցկի վոեվոդություններում:
Հայաստանը ներկա պայմաններում նախատեսում է հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների մուտքը ՀՀ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Մարտի 4-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթողներ են դարձել աջ կենտրոնամետ կոալիցիան՝ Մատեո Սալվինիի «Լիգայի» գլխավորությամբ, եւ «5 աստղերի» շարժումը»:
Չինաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ ավարտել է 300 հազարով Ժողովրդաազատագրական բանակի թվաքանակի կրճատման միջոցառումները:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ամստերդամից դիմել է «Միասնական ազգային շարժում»-ից (ՄԱՇ) իր վրացի կուսակիցներին եւ նրանց կոչ է արել մյուս կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար։
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում մոլեգնած փոթորիկը կոտրել է այն ծառը, որը 227 տարի առաջ տնկել էր երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
Ռուսաստանը Աֆրիկյան Միության հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջեւ երկխոսության խորացում է ակնկալում:
Հարավային Կորեայի պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետության նախագահի հատուկ պատվիրակը, մարտի 5-ին Սեուլից մեկնել է Փհենյան:
Շվեյցարիան կշարունակի հարկ վճարել հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի համար, ինչպես նաեւ երկրի բյուջեն կրկին կհամալրի ֆեդերալ հարկերի հաշվին: