
Միջազգային տիեզերական կայանի ռուսաստանցի տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք

Ռուսաստանցի տիեզերագնացներ Օլեգ Արտեմևը և Սերգեյ Պրոկոպևը դուրս են եկել բաց տիեզերք, որտեղ բաց կթողնեն նանոարբանյակներ և Միջազգային տիեզերական կայանում կտեղադրեն գիտական սարքավորումներ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, 45-րդ պլանային աշխատանքների հաշվարկային տևողությունը բաց տիեզերքում կազմելու է 6 ժամ 10 րոպե:
Արտեմևի համար սա արդեն երրորդ ելքն է բաց տիեզերք, իսկ Պրոկոպևի համար՝ առաջինը: