Բաժիններ՝

80-ից ավելի անտառային հրդեհներ են մոլեգնում Ավստրալիայի հարավ-արևելքում

Շուրջ 650 մարդ եւ ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում:

Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ նահանգի տարածքում գրանցվել է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել տեղափակել:

«Գրեթե 650 հրշեջներ շարունակում են հրդեհների մարման աշխատանքը, նրանց օգնում է ավելի քան 40 միավոր ավիացիոն տեխնիկա»,- ասված է հաղորդագրության մեջ: Բռնկումների մարումը դժվարանում է ուժեղ քամու պատճառով, ճշտել են ծառայությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս