Բաժիններ՝

Քաբուլի կրթական հաստատությունում պայթյունի զոհերի թիվը հասել է 48-ի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նվազագույնը 48 մարդ զոհվել է, ևս 67-ը վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Reuters գործակալությանը հայտնել են բժիշկները:

Մահապարտ-ահաբեկիչը ներխուժել է Դաշտ է Բարչի թաղամասում գտնվող կրթական հաստատություն և պայթյուն է իրականացրել: Գրեթե բոլոր զոհվածները ուսանողներ են: Ականատեսների խոսքով՝ շենքում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գտնվել են մոտ 100 մարդ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին դատապարտել է հարձակումը և հրամայել է հետաքննություն իրականացնել:

Աֆղանական «Թալիբան» խմբավորումը հայտարարել է, որ իրենք որևէ կապ չունեն այդ ահաբեկչական գործողության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031