
Դանիան ցանկապատ կկառուցի Գերմանիայի հետ սահմանին. Deutsche Welle

Դանիան պատրաստվում է սկսել 70-կիլոմետրանոց ցանկապատի կառուցումը Գերանիայի հետ սահմանին: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Այդ կառուցվածքը պետք է դանիական ընտանի խոզերին պաշտպանի գերմանական վայրի վարազներից, որոնք խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածողներ են:
Նշվում է, որ ո՛չ բուն թագավորությունում, ո՛չ էլ Գերմանիայում ոչ մի անգամ չեն գրանցվել այդ հիվանդության դեպքեր, սակայն դրանք գրանցվել են Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Լեհաստանում: Մեկուկես մետր բարձրությամբ փակոցը կկառուցեն 2019 թվականին:
Ցանկապատի շինարարությունը կնստի 11 միլիոն եվրո: Շատերը համոզված են, որ պարիսպը չի օգնի լուծելու խնդիրը, իսկ բնապահպանները երկյուղ են կրում, որ ցանկապատը կխանգարի մյուս կենդանիների՝ եղջերուների, գայլերի, ջրասամույրների եւ աղվեսների միգրացիային: Այս տարվա հունիսին խորհրդարանը որոշում է ընդունել ցանկապատի կառուցման մասին: Այն ակտիվորեն պաշտպանել են Դանիայի ժողովրդական կուսակցության պատգամավորները, որոնք անցյալ տարվա հունիսին կայացած ընտրություններում ստացան 179 մանդատներից 37-ը: